Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ինչու են որոշ պաշտոնական այրեր որոշել, որ իրենք ավելի խելոք են, քան ԱԺ-ն է»

«Ինչու են որոշ պաշտոնական այրեր որոշել, որ իրենք ավելի խելոք են, քան ԱԺ-ն է»
25.02.2014 | 14:14

Այսօր ԱԺ-ա շարունակեց ՀՀԿ-ի նախաձեռնությամբ ներկայացրած «գազային» հանձնաժողովի ստեղծման նախագծի քննարկումը: «Ժամանակ է ձգվելու, քանի որ քաղաքական լուրջ գործընթացներ են լինելու»,- ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը` ընդգծելով, որ մեծ պատիվ կլինի, եթե հանձնաժողովը ղեկավարի ոչ թե իշխանության ներկայացուցիչը, այլ ընդդիմադիր գործիչ Արծվիկ Մինասյանը, Հրանտ Բագրատյանը: «Այստեղ փող, պաշտոն չկա, թողեք, որ ընդդիմադիրները ղեկավարեն… Ամեն ինչ ուզում եք փակ անել, այդ փակը մեր հերը անիծել է»,- ասաց պատգամավորը, որի ելույթի ժամանակ Գալուստ Սահակյանը ռեպլիկներ էր անում: «Գալուստ Գրիգորիչ, հետո քեզ կբացատրեմ»,-նետեց Հակոբյանը:

ՀՅԴ խմբակցության անունից խոսելով, Արմեն Ռուստամյանն ասաց, որ իրենք չեն խուսափում այսպիսի գործընթացի մեջ մտնելուց: «Հանձնաժողովը հակակշռության և զսպման գործիքներ պետք է պարունակի… Ինչու են որոշ պաշտոնական այրեր որոշել, որ իրենք ավելի խելոք են, քան ԱԺ-ն է: ԱԺ-ի հետ պետք է հաշվի նստել, և ԱԺ-ին պետք է վերադարձնել իր իրավասությունները: Սա այդ առիթն է»,- շեշտեց պատգամավորը` նկատելով, որ ոչ ոք չի կարող իրենց բերանը փակել, եթե տեսնեն, որ կոծկելու նպատակ կա:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1925

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ